Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երգիչ Դավիթ Թուջարյանն այլեւս հանդես չի գա Սասունցի Դավիթ անունով, քանի որ, ինչպես նշեց երգիչը, դա մի ծրագիր էր, որն ավարտվեց: «Այժմ արդեն հանդես եմ գալիս որպես Դավիթ Թուջարյան` իմ անուն ազգանունով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
Այսօր տեղի ունեցավ նաեւ երգչի «Բա որ ասում էիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որում ընդգրկված է 12 երգ` մեծ մասամբ 6/8 երաժշտական չափով:
Ըստ երգչի` 6/8-ը մեր ժողովրդի ուրախ պարեղանակներին բնորոշ չափ է: «Նույնիսկ աշուղներն են գրել նման երգեր: Ժողովուրդը թյուր կարծիք ունի 6/8-ի վերաբերյալ, սակայն այստեղ կարևորը չափերը չեն, այլ այն, թե դրանց մեջ ինչ որակի երաժշտություն են ներկայացնում»,- ասաց երգիչը: