Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է հարկային նոր օրենսգրքի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթում անդրադարձավ ամենաառանցքային կետերին: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ 615 հազար վարձու աշխատող կա, որոնցից 254 հազարը պետական բյուջետային մարմինների աշխատողներ են, նրանք, ըստ էության, առաջնային հարկատու չեն, որովհետև նրանց աշխատավարձերը գոյանում են ուրիշ հարկատուների ձևավորած հարկերից, ստացվում է, որ 315 հազարն են առաջնային հարկատու, որոնց գումարվում են մոտ 50 հազար ՓՄՁ-ների թիվը: Ստացվում է, որ 410 հազար մարդու աշխատանքի արդյունքում են ձևավորվում պետական եկամուտները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` փոխանակ պետությունն այս մարդկանց փայփայի, այնպես անի, որ նրանց թիվը մեծանա, այնպես է անում, որ իրականում նրանց թիվը տարեցտարի նվազում է, իսկ հարկային բեռը՝ մեծանում:
«Հիմա հիմնական զեկուցողն ասում է, որ շրջանառության հարկի շեմը ժամանակավոր էին բարձրացրել, և այն իջնում է` 115-ից նվազելով մինչև 40: Այսօր 361 հազար մարդու վրա ընկած է 525 հազար թոշակառուների թոշակները վճարելու բեռը: Այս 351 հազար մարդուն պետությունը քամում է, ինչը կնպաստի նրանց արտագաղթին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` թեև ցածր աշխատավարձ ստացողի եկամտային հարկերը նվազում են, բայց դրա փոխարեն պետությունը ակցիզային հարկերի ավելացման արդյունքում տրամադրում է թանկ օղի, ծխախոտ, բենզին ու դիզվառելիք:
«Հպարտանում է մեր կառավարությունը, թե` չենք ուզում, որ մարդիկ ծխախոտ ու օղի օգտագործեն: Այսինքն` այս մարդիկ ծնունդ չե՞ն անելու, այսինքն` այս մարդկանց տունը մի օր մարդ չի՞ մտնելու, որ մի շիշ օղի դնեն սեղանին: Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետևից: Թանկանում է բենզինը, գազը, դիզվառելիքը: Ուրեմն բեռներն էլ էշով տեղափոխենք, ֆայտոն նստենք: Ոնց որ ձուկը թանկանա, բայց ասեն՝ ժողովո'ւրդ, ինչի՞ եք խառնվել իրար, սև իկրա կերեք: Այո, իրենք կուտեն սև իկրա, բա մնացածնե՞րը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: