Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Երեկ ՀՀ գլխավոր դատախազը այցելել է Սյունիք, հանդիպել ուժային մարմինների հետ, որտեղ ասել է, որ սա շատ կարևոր ընտրություններ են և պետք է զերծ մնալ ճնշումներից և այլն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը Ջերմուկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը։
«Հիմա հարց․ ո՞վ է Գլխավոր դատախազը, որ իր լիազորություններից ավելի միջամտի քաղաքական պրոցեսներին։ Եթե ՀՀ դատախազության մասին օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել, խնդրում եմ ասեք, այնտեղ պարզ՝ սևով սպիտակի վրա գրված է, որ Գլխավոր դատախազությունը պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն։ Եվ մենք պահանջում ենք բացատրություն այս պրոցեսին»,-ասաց նա։
Վահե Հակոբյանը նկատեց, որ այն, որ Նիկոլը չափերն անցել է, հոգեկան հիվանդ է արդեն, դա ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ իր տակի մարդիկ պիտի կատարեն իր հրահանգները։
«Այն մարդիկ, որոնք ապօրինի կատարում են այդ անձնավորության հահանգները, հավասարչափ նրա հետ կիսում են պատասխանատվությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․