Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ֆեյսբուքյան իր էջում հղած տեսաուղերձում այսօր՝ հունիսի 7- ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ առաջիկա ընտրություններին սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։
Ըստ Ավետյանի՝ ստեղծված իրավիճակում երկրի կառավարումը պետք է ստանձնի մեկը, որն ունի ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձ։ «Պետք է մեկը, որն ունի միջազգային լայն կապեր, գրագետ է, կամք ունեցող քաղաքական գործիչ, և այդ քաղաքական գործիչը Ռոբերտ Քոչարյանն է։ Նա բազմիցս է ապացուցել ճգնաժամային իրավիճակներում գրագետ ու կամային որոշումներ կայացնելու կարողությունը, իսկ նրա պետականամետությունը և հայրենասիրությունը կասկածից վեր է»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Ավետյանն իր համայնքի բնակիչներին կոչ արեց քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին՝ նշելով՝ քանի որ գտնվում է արձակուրդում, «Հայաստան» դաշինքի Գեղամասար համայնքի նախընտրական շտաբը ինքն է ղեկավարելու։