կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-25 19:41
Արցախ

Ասկերանում նոր՝ 45 բնակարաններ ընդգրկող շենքեր կկառուցվեն

Ասկերանում նոր՝ 45 բնակարաններ ընդգրկող շենքեր կկառուցվեն

Նախագահ Սահակյանը Ասկերանի շրջանում ընդլայնված կազմով խորհրդակցություն էր հրավիրել:

Պետական աջակցության ծրագրերի էֆեկտիվության ապահովումը թույլ է տվել, որպեսզի շրջանում այս տարի, այգիների ծավալը 230 ՀԱ-ով ավելացվի՝ հասցվելով 730 ՀԱ-ի:

Մոտ 2000 ՀԱ-ով ավելացել է ցանքատարածությունները:

ՔՆնարկման մեջ է շրջանում նոր ջրամբարի կառուցման ու ջրագծերի հիմնանորոգման աշխատանքների հարցը, ինչը հնարավորություն կտա ոռոգելի ցանքատարածությունները կտրուկ մեծացնել:

Պետական աջակցությամբ, Ասկերան քաղաքում նոր՝ 45 բնակարաններ ընդգրկող շենքեր կկառուցվեն։

Նախագահը նոր խնդիր դրեց՝ կոշտ քայլեր ձեռնարկել՝ վերահսկելու պետության կողմից շրջանին ուղղվող ծրագրերի արդյունավետությունը, հավասար պայմաններ ապահովել պետական ծրագրերից օգտվող մարդկանց համար:

Նախագահը նաև տեղեկացրեց, որ քննարկման մեջ է Արցախում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն վերջնական քննարկումից հետո նոր կհայտարարվի, թե դե որ ամսին տեղի կունենա և ինչ չափով: