կարևոր
5296 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 15:50
Քաղաքական

Թուրքը եկել հասել է ձեր գյուղերի բերան․ «Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Գեղամասար

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կիրակի օրը այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը,  Լեւոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանն ու Արման Ղազարյանը  եղել են  Գեղամասարում, Կութում եւ Սոթքում։ Հանդիպել  են համայնքի բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանել նրանց հարցերին:

Գեղամասարում բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրների մասին: Տղամարդիկ չունեն հիմնական աշխատանք, եկամտի աղբյուր. սոցիալական եւ տնտեսական խնդիրների հետ մեկտեղ բնակիչներն առավել մտահոգված են անվտանգային խնդրով, ինչն առավել շոշափելի է դարձել հատկապես վերջին շրջանում՝ իշխանության վարած քաղաքականության հետեւանքով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր խոսքում  նշել է, որ գլխավորը մնում է անվտանգության խնդիրը։ «Սրանց վարած քաղաքականության արդյուքնում թուրքը եկել հասել է ձեր գյուղերի բերանն ու մտել Հայաստանի ինքնիշխան տարածք» ,-ընդգծել է Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։