|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ: Անդրադառնալով դրան, NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց. «Տենց լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել: Ձերբակալում կամ բերման ենթարկել, էդ տիպի ոչ մի բան չի եղել: Զանգել են, ասել են՝ հանդիպենք, մի երկու բառ կխոսենք: Հարց կար քննարկելու, ոչ մի ուրիշ լուրջ բան: Էսօր են զանգել, հանդիպել ենք, խոսել ենք: Ամեն ինչ նորմալ է»:
Հարցին, թե սահմանային իրավիճակի հետ կապվա՞ծ էին հրավիրել, նա պատասխանեց. «Լուրջ բան չկար, կարիք չկա հեռախոսով այդ մասին խոսելու»: