|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Արմավիրի մարզի Նալբանդան գյուղում զինված բնակչի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկան Արթուր Այվազյանը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում:
«Ոստիկանի վիճակը կայուն է, սակայան նա դեռ պետք է ապաքինման շրջան անցնի»,– ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում զինված բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան զոհվել էր, մյուսը վիրավորվել:
Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: