|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Աբովյան քաղաքի միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ շենքի բնակիչներից մեկի բնակարանի պատերին եւ պատուհանին կան կրակոցի հետքեր: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։
Նշանակվել է փորձաքննություն: Օպերատիվ խումբն այս պահին դեպքի վայրում է: