Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Hraparak.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը երեկոյան, ժամը 21։30-ի սահմաններում, անհայտ անձինք Չարենցավան քաղաքում հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Հարություն Ծատուրյանի վրա և ձողերով ու մահակներով հարվածել նրա գլխին։ Դեպքը տեղի է ունեցել Ծատուրյանի բնակարանի շքամուտքում, նա մեքենան կանգնեցրել է բակում ու ներս մտնելիս է եղել, երբ շքամուտքի մոտ ինչ-որ անձինք դիմակավորված ու մահակներով հարձակվել են նրա վրա, հարվածներ հացրել գլխին ու փախել։ Ծատուրյանին գլխի բաց վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։ Մենք տեղեկացանք, որ վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս դեպքն ուշագրավ է նրանով, որ Հարություն Ծատուրյանը հայտնի է իր ընդգծված ընդդիմադիր հայացքներով, մշտապես հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանն ուղղված քննադատություններով, ուստի չի բացառվում՝ այս հարձակումը լինի քաղաքական հաշվեհարդար կամ ունենա քաղաքական ենթատեքստ։
Մենք կապվեցինք Հարություն Ծատուրյանի հետ՝ հասկանալու, թե կա՞, արդյոք, քաղաքական ենթատեքստ այս ամենի մեջ։ Վերջինս, սակայն, ասաց, որ չի կարող որևէ բան մեկնաբանել, միայն հաստատեց, որ այդ օրը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո ժամանել է ոստիկանությունը։
Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին, որ նման դեպք է տեղի ունեցել Չարենցավանում։
Փետրվարի 5-ին, ժամը 22։05-ին Չարենցավանի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1978 թ, ծնված մի տղամարդ։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-ասացին ոստիկանության լրատվականից։
Հիշեցնենք, որ Հարություն Ծատուրյանը ԱԱԾ-ի՝ դեկտեմբերի 17-ին տարածած հայտնի հաղորդագրության «հերոս» ՀԾ-ն է, որին գաղտնալսել էին «Արարատ Միրզոյանի ծեծի գործով», ապա ձերբակալել ու դատարանի որոշմամբ ազատ էին արձակել։
Աղբյուրը՝ Hraparak.am