Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է, որ երկրի վարչապետ Վլադմիր Գրոյսմանը պատասխանատվության ենթարկի ԱԳ նախարար Պավել Կլիմկինին այն բանի համար, որ նա չի տեղեկացրել նախագահին ՌԴ ԱԳՆ-ի նոտայի մասին. հայտնում է ТАСС-ը:
ՌԴ ԱԳՆ-ն հունիսի 25-ին Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալ և Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն նոտաներ է ուղարկել, որոնցում խոսվում է ՌԴ քրեական-ընթացակարգային օրենսդրության շրջանակում առկա հնարավորությունների մասին, որոնց կարող են դիմել Ուկրաինայի իշխանությունները նավաստիներին ազատելու համար, սակայն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը մերժել է ռուսական կողմին` պահանջելով անհապաղ ազատ արձակել նավաստիներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ուկրաինական նավերը խախտել էին ՌԴ սահմանը Ազովի ծովում և ձերբակալվել:
Օրերս Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրանց ազատելու կոչով դիմել է ՌԴ նախագահին: