Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանում Ադրբեջանի շահերի ամենահայտնի լոբբիստներից մեկը, Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը, որն ավելի վաղ մեղադրել էր հայերին Շուշիում «ռուսական եկեղեցին բռնազավթելու» մեջ և գովաբանել ադրբեջանցիներին տարածքները «ազատագրելու» համար, ավելի խորն է ուսումնասիրել հարցը, շտկել ինքն իրեն ու ներողություն խնդրել հայերից:
Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությամբ գործող` Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հանձնաժողովի նախագահը, որոշել է օգնել ռուս պատգամավորին` ավելի խորը ուսումնասիրել հայ-ռուսական հարաբերությունները Արցախի տարածքում: Ժուրավլյովի հակահայկական գրառումից անմիջապես հետո հոգևորականը նրան նամակ է գրել` բացատրելով Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատկանելության հետ կապված իրավիճակը: Հենց դա է սևեռել պատգամավորի ուշադրությունը պատմական փաստի վրա։
Արդյունքում` Ալեքսեյ Ժուրավլյովը պատասխանել է արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանին՝ խոստովանելով, որ իր տրամադրության տակ եղած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել արված հայտարարությունների համար ու ներողություն խնդրել: Բացի դրանից` պատգամավորը խոստովանել է, որ Շուշիի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին գտնվում էր այլ վայրում: