|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պուտինն ու Լավրովը ներողություն են խնդրել Սերբիայի նախագահից Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան գրառման համար. հայտնում է zik.ua-ն՝ նշելով, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում Ալեքսանդր Վուչիչի ու Դոնալդ Թրամփի հանդիպման լուսանկարի կողքին տեղադրել էր մեկ այլ լուսանկար «Հիմնական բնազդ» ֆիլմից՝ մակագրությամբ. «Եթե Սպիտակ տուն են հրավիրել և աթոռն այնպես են դրել`կարծես հարցաքննության եք, նստեք այնպես, ինչպես երկրորդ լուսանկարում է պատկերված, ով էլ որ լինեք: Պարզապես հավատացեք ինձ»:
Այս առնչությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է. «Նախագահ Պուտինը երբեք ինձնից ներողություն չի խնդրել ինչ-որ բանի համար, ինչպես նաև՝ Սերգեյ Լավրովը: Զախարովայի գրառման պատճառով նրանք դա արեցին: Ես նույնիսկ չէի հիշում այդ պատմությունը: Կարծում եմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք, և այս միջադեպն ինձ համար կարևոր չէ»:
Լուսանկարը՝ ստորև: