Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 4-ին հանդես է եկել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու և թիվ 4 արձանագրությունն անվավեր ճանաչելու մասին հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«1. Հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 3-ին պաշտոնապես ստացված ԱՀ գերագույն դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի ԳԴՈ-23 որոշումը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021 թվականի մայիսի 31-ի ժամը 17:00-ից դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները:
2. Անվավեր ճանաչել 01.06.2021թ. թիվ 4 արձանագրությունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ կողմից Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանի նշանակումից հետո ԱԺ մի քանի խմբակցության պատգամավորներ դիմել էին Գերագույն դատարան՝ պնդելով, որ այդ նշանակումը հակասահմանադրական է, որ Վահրամ Բաղդասարյանը չի համապատասխանում սահմանված պահանջներին: Գերագույն դատարանը բավարարելն էր հայցը, սակայն մինչ այդ Վահրամ Բաղդասարյանն ինքը հրաժարական էր տվել: