կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 09:35
Առանց Կատեգորիա

Հերթը կհասնի Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին. կա հանձնարարական. «Փաստ»

Հերթը կհասնի Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին. կա հանձնարարական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր ոլորտները «յուրայիններով» լցնելու միտման շրջանակներում իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Հաշվեքննիչ պալատը (նախկին Վերահսկիչ պալատ)։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մտադրություն կա ամբողջապես փոխել Հաշվեքննիչ պալատի կազմը եւ առաջին հերթին՝ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին։ 

Ըստ տեղեկությունների, Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հանելու հարցը իշխանության սեղանին էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն տեղի ունեցող բուռն քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ֆոնին այն ձգձգվել է, սակայն այդ մասին իշխանական շրջանակները, բնականաբար, չեն մոռացել։ 

Ներկայումս այս հարցը նորից դարձել է առաջնային, եւ կա հանձնարարական՝ գտնել այդ հարցի լուծման տարբերակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում