| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Համաշխարհային փոստային միությունը որոշել է Ադրբեջանում թողարկված «Ադրբեջան-2020» փոստային նամականիշերը չգրանցել իր տվյալների շտեմարանում, քանի որ դրանք հակասում են Կոնվենցիայի և միության վարվելակերպի օրենսգրքի համապատասխան դրույթներին: Միությունը դիմել է Ադրբեջանին` խնդրելով վերանայել այդ նամականիշերը:
2020 թ.-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է հայատյաց նամականիշեր: ՀՀ կողմից նամակներ էին հղվել միությանը ադրբեջանական կողմի այլատյացության վերաբերյալ: Միությունը հայկական կողմին տեղեկացրել է վերոհիշյալ որոշման մասին:
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանը թողարկեց նամականիշ, որի վրա պատկերված էր սանիտար, «որն ախտահանում էր» Արցախը։ Թեև ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ դրա իմաստը կորոնավիրուսի դեմ պայքարն է, սակայն պարզից էլ պարզ է դրա այլատյաց էությունը։