Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դատական համակարգին գնահատական տալիս հայտնի համեմատությունն եմ ուզում բերել, երբ ասում են՝ բաժակը կիսով չափ դատա՞րկ է, թե՞ լիքը։ Համակարգում գտնվեցին մարդիկ, որ հայտնվեցին շատ բարձր մակարդակի վրա, եղավ նաև հակառակը։ Չէի ասի, որ իմ նախագահության ժամանակ այդ համակարգը կայացել է։ Կադրային առաջարկները միշտ չէր, որ լավն էին։ Կարևորը ընդհանրապես դատական համակարգի ներդնումն էր․․․ Ինձանից հետո ստեղծվեց ԲԴԽ-ն, ինչը շատ ճիշտ որոշում եմ համարում։ Բայց անհասկանալի է այսօրվա վերաբերմունքը ԲԴԽ-ին, և բոլորը հեռու են կանգնել այդ կառույցից։ Սա նշանակում է, որ մարդկային կապիտալի առումով մենք հոգեբանորեն դեռ պատրաստ չէնք նման անկախությանը, կամ էլ կախվածության որոշ էլեմենտներ դեռ կան, որոնք մինչև վերջ կարգավորված չեն։ Եթե նման գործելաոճը շարունակվի, մենք անկախ դատական մարմիններ չենք ունենա»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ: