կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 13:54
Քաղաքական

Մենք չենք կարող Ռուսաստանից պահանջել, որ իրենք ավելի հայ լինեն, քան մենք․ Ռոբերտ Քոչարյան

Արևմուտքի նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն է կամ գոնե էապես նրա ազդեցությունը այս տարածաշրջանում նվազեցնելը․ 2021 թվականի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բավական երկար ժամանակ ՌԴ-ն հասկանալի հեռավորություն է դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչը իսկապես ՌԴ շահերից է բխում, որովհետև իրենք հույս ունեին, որ իրենց ազդեցությունը նաև Ադրբեջանի նկատմամբ չնվազի: Բայց այս պատերազմից, պարտությունից հետո իրավիճակ է փոխվել Հարավային Կովկասում: Ես համոզված եմ, որ մենք մի պրոցեսի մեջ ենք, որը կարող ենք բնութագրել որպես աշխարհաքաղաքական վերափոխում Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Երկրորդ նախագահի խոսքով՝ երբ Թուրքիան միացավ այս ամենին, և Թուրքիա-Ադրբեջան տանդեմը լրիվ այլ բնույթ ստացավ, այլևս հավասար հեռավորություն պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ՌԴ-ի համար դժվար է։

«Ես համոզված եմ, որ նաև մի քիչ անհասկանալի է հայկական կողմի համար, և չեմ կարծում, որ երկարատև առումով դա լավ բանի կարող է բերել, բայց այդ ձևաչափը դեռ չի փոխվել: Ռուսաստանի կյանքը դժվարացել է այս ամենից հետո, որովհետև իրենց հավասարակշռված քաղաքականությանը նոր տարր է ավելացել, և իրենք դեռ չեն ադապտացրել իրենց գործունեությունը այդ նոր էլեմենտի առկայությանը: Թուրքիայի դերը շեշտակի աճել է և շարունակելու է աճել: Ես ակնկալում եմ և համոզված եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում երևի մշակման մեջ են, հաշվարկներ անում են: Բայց մենք չենք կարող ՌԴ-ից պահանջել, որ ավելի հայ լինեն, քան մենք: Մենք՝ որպես դաշնակից երկիր, պետք է չկորցնեինք մեր կարգավիճակն այս տարածաշրջանում»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ մենք կորցրել ենք ամենից մարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակը, ստացել ենք մի կարգավիճակ, երբ անընդհատ պաշտպանության կարիք ունենք։  

Մանրամասն՝ տեսանյութում։