Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) երկիր է բերել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն`Սելահադդին Գյուլենին: Այս մասին երկուշաբթի հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Այն մասին, թե կոնկրետ որտեղ է իրականացվել Գյուլենին ձերբակալելու գործողությունը, չի հաղորդվում, բայց նշվում է, որ դա տեղի է ունեցել արտերկրում: Թուրքիայի իշխանությունների կողմից «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETO) կոչվող կառույցի ղեկավարի եղբորորդուն, ըստ հեռուստաալիքի, ավելի վաղ դուրս էին բերել Թուրքիայից՝ կազմակերպության այլ անդամների օգնությամբ: Ըստ հետախուզության՝ Սելահադդին Գյուլենը կապեր ունի FETO- ի մի շարք բարձրաստիճան ղեկավարների հետ: Թուրքիայում նա հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ և սպաներ հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական առճակատումը ծավալվեց Ստամբուլում և Անկարայում, 250 մարդ զոհվեց՝ չհաշված «պուտչիստներին», ավելի քան 2 հազարը վիրավորվել էին։ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հեղաշրջումը նախապատրաստելու մեջ: