|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքեիր Բոզդաղը պնդել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրվող՝ Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը պատրաստվում է փախչել Կանադա:
Ըստ CNNTurk-ի՝ Բոզդաղի խոսքով՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից:
Համաձայն թուրքական ԶԼՄ-ների՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Զեկույցում տեղ են գտել նաև մանրամասներ ձախողված հեղաշրջման մասին, համաձայն որի, գյուլանական շարժման ձերբակալված ղեկավարների ընտանիքներին ամսական 500-2000 լիրա է տրամադրվել:
Նշենք, որ Թուրքիան երկար ժամանակ է՝ նամակների և առանձին հանդիպումների միջոցով փորձում է իրականացնել ԱՄՆ-ից Գյուլենի վերադարձը: