|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Վաղարշապատի ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցությունը հանդես կգան 8-րդ համարի ներքո, մենք կարծում ենք, որ 8-ը լավ թիվ է, ինչպես գիտեք 8-ը նաև քրիստոնեական խորհրդաբանությամբ նոր կայնքի խորհրդանշում է։ Այս մասին ԿԸՀ-ում վիճկահանությունից հետո ասաց գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը։
«Աստված 6 օրում ստեղծեց երկիրը, երկինքը և մնացած ամենը, 7-րդ օրը հանգստացավ և 8-րդ օրը սկսվեց նոր կյանքը, հետևաբար նաև խորհրդանշում է Վաղարշապատում ՔՊ-ի իշխանազրկումը»,-ասաց նա ընդգծելով որ իրենց կուսակցությունը հանդես է գալիս հաղթելու և ձևավորելու նոր իշխանություն Վաղարշապատում՝ բացառելով ՔՊ-ի հետ քաղաքական իմաստով որևէ համագործակցությունը։
Ներկայացնելով իրենց համայնքի ղեկավարին Հայոկբյանը շեշտեց. «Խարիկ Մանուկյանը շատ դրական մարդ է, բարձր կենսափորձով, բարոյական արժեքներով, Էջմիածնում էլ հանրության տարբեր շերտերի կողմից հարգված մարդ է ու հպարտ ենք, որ հենց նրա նման մարդու ենք ներառել մեր ցուցակի առաջին համարի ներոք»։
Մանրամասն՝ տեսանյութում։