|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Կովսականի (Զանգելան) շրջանում տեղի է ունեցել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության նոր զորամասի բացումը:
Բացի դրանից, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, մեկական զորամաս է բացվել Լեռնային Ղարաբաղի Աղդամի և Մարտունիի շրջաններում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։