|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արցախից օկուպացված Քաշունիքի շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին, Ադրբեջանը նոր զորամաս է բացել. հայտնում են այդ երկրի Պետական սահմանային ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը «շնորհավորել է անձնակազմին Պետական սահմանային ծառայության հերթական զորամասում ծառայության և մարտական գործողությունների մեկնարկի կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված շրջաններում և իրեն հանձնված տարածքներում, մասնավորապես՝ Հայաստանի հետ սահմանին, բազմաթիվ զորամասեր է բացել պատերազմի դադարից ի վեր։