կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-13 13:01
Արցախ

Ադրբեջանը Արցախի Կովսական շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին, բացել է Պետական սահմանային ծառայության նոր զորամաս

Ադրբեջանը Արցախի Կովսական շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին, բացել է Պետական սահմանային ծառայության նոր զորամաս

Ըստ Ադրբեջանի ՊՍԾ-ի` Հայաստանի հետ պետական սահմանին` «Ադրբեջանի Զանգելանի շրջանում» բացվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության նոր զորամաս՝ սահմանային հրամանատարական կետ։

Բացման միջոցառման ժամանակ հատուկ նշվել է, որ ռազմական գործողությունների առաջին օրերից ադրբեջանցի սահմանապահները «զգալի տարածք են ազատագրել Ֆիզուլիի շրջանի շփման գծից մինչև Հայաստանի հետ պետական սահմանը»:

Հիշեցնենք, որ վերջին պատերազմի ընթացքում Կովսականի մի մասը բռնազավթվել էր Ադրբեջանի կողմից, իսկ մյուս մասը մնացել էր հայկական վերահսկողության տակ, սակայն նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո այդ մնացած մասը հանձնվեց Ադրբեջանին, թեև փաստաթղթում Կովսականը հանձնելու վերաբերյալ դրույթ չկար։