|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հոկտեմբերի 25-ին Արցախից օկուպացված Քաշունիքի շրջանում մասնակցել են Պետական սահմանային ծառայության նոր զորամասի համալիրի բացմանը։
Նշվել է, որ Պետական սահմանապահ ծառայության նոր զորամասի համալիրի տարածքը, որն ապահովում է Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանի պաշտպանությունը, կազմում է 25 հա։ Համալիրի զինտեխնիկայի պարկը ներառում է ուղղաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ HAROP, «Գուզգուն»և «Գըրգը», հակատանկային նռնականետեր և կառավարվող հրթիռներ, 120 և 82 մմ ականանետներ, ՀՕՊ և այլ ժամանակակից սպառազինության համակարգեր: