«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, տնտեսության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներին առչվող հարցեր:
Արթուր Վանեցյանը դեսպան Սխեմերսին ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը, ինչի արդյունքում հայկական կողմը ունի մեկ զոհ, վեց գերեվարված զինծառայողներ և վիրավորներ:
Վանեցյանը հույս է հայտնել, որ Նիդերլանդների Թագավորությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր միջազգային հարթակներում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնելու և քննարկումներ հարուցելու ուղղությամբ: