|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Գերմանիայում է:
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո վարչապետը և կանցլերը ամփոփել են հանդիպման արդյունքները՝ հանդես գալով մամուլի ասուլիսով:
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդական առաքելությանը:
Կանցլերը նշել է, որ անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Շոլցը շեշտել է, որ ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Ընդ որում՝ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- հավելել է Շոլցը:
«Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, մենք դա արել ենք նաև գերմանական անձնակազմ ուղարկելով ԵՄ առաքելության կազմում: Ընդ որում՝ գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Նա հայտնել է, որ վարչապետ Փաշինյանի հետ քննարկել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունները: