կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 18:25
Քաղաքական

Թիկնազորով որ եկավ, էդ պահին մի քիչ պաշտպանված զգացինք․ կութեցիները ծաղրում են Փաշինյանին

Թիկնազորով որ եկավ, էդ պահին մի քիչ պաշտպանված զգացինք․ կութեցիները ծաղրում են Փաշինյանին

Թիկնազորով որ եկավ, էդ պահին մի քիչ պաշտպանված զգացինք, հետո գնաց, նորից սկսեցինք վախենալ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ գյուղ կատարած այցին։


«Եկավ, գյուղի ժողովրդին հարցրեց՝ ի՞նչ անենք, հասկանո՞ւմ եք։ Գերիներին հետ չբերեց, ընդամենը ասաց՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, ֆլանը-ֆստանը հետաքրքված են։ Իրա ձեւերով ուզում էր հույս տալ։ Բայց մենք հույս չունենք, որ նա գերիներին հետ կբերի։ Անձամբ ես գերի ընկած տղերքի մեջ ընկեր ունեմ ու չեմ համակերպվում, որ նա գերության մեջ է։ Հայոց բանակին էս պահի դրությամբ արգելվում է կրակել, խի՞ չեն կրակում, պատասխանը՝ բարձր մակարդակով չեն տվել։ Մի խոսքով՝ Փաշինյանի հերթական շոուն էր»,- ասաց նա։


Հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր էին այն կութեցիները, որոնք մոտեցել էին Փաշինյանին, մասնավորապես՝ այն գյուղացին, որը մեղադրում էր ռուսներին, համոզում էր, թե Մուրադովը ադրբեջանցի է։ «Շատերը Փաշինյանի հետ դրսից էին եկել, բայց գյուղում էլ անմակարդակներ կան, այնքան անմակարդակ, որ մինչեւ հիմա Փաշինյանին են աջակցում։ Խոսակցությունից չի երեւո՞ւմ, թե ովքեր էին զոմբի, ովքեր էին սրտացավ իրենց երեխաների համար»,- նշեց կութեցին։


Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ Մուրադովին ադրբեջանցի անվանող կութեցուն ուղղորդում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։


Լիանա Սարգսյան