Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կասպից ծովը կարող է ենթարկվել էկոլոգիական աղետի, ինչպիսին եղել է Արալյան ծովում: Այս մասին ասել է Եվրոպական Միության՝ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Փիթեր Բուրիանը:
«Ջրերի օգտագործման նախկին փորձը շատ լուրջ աղետի էր բերել Արալյան ծովում: Դեռ ոչ ոք չի խոսում այս մասին, բայց գիտնականներն արդեն կանխատեսում են, որ եթե այս խնդրին լուրջ լուծում չտրվի, Կասպից ծովում կարող է տեղի ունենալ նման աղետ»,- ասել է նա:
Այս կանխատեսումները հիմնված են մի շարք գործոնների վրա, ներառյալ՝ Կասպից ծով Ուրալ գետից ջրի քիչ ներհոսքի: «Կան կանխատեսումներ, որ այս գործընթացը կարող է այնքան արագանալ, որ, իրոք, կարող է հանգեցնել մեկ այլ բնապահպանական աղետի»,- ասել է ԵՄ տարածաշրջանային հատուկ ներկայացուցիչը:
Բուրիանը մատնանշել է համագործակցության կարևորությունը Կասպից ծովի ջրային ռեսուրսների ռացիոնալ և պատասխանատու օգտագործման հարցում: Այդ նպատակով կասպյան երկրները պետք է բանակցեն ջրային ռեսուրսների արդար բաժանման և դրանց հասանելիության մասին՝ հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահերը: