Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Bridgewater ներդրումային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «միլիարդատերեր կանխատեսող» Ռեյ Դալիոն, որը կանխատեսել էր 2008 թվականի համաշխարհային ճգնաժամը, ևս մեկ մռայլ կանխատեսում է արել` հայտարարելով մոտալուտ տնտեսական աղետի մասին։
Ըստ CNBC-ի՝ ֆինանսիստը կարծիք է հայտնել, որ մոտալուտ համաշխարհային ճգնաժամի ամենահավանական պատճառներից մեկը կլինի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմը՝ երկու երկրների միջև կուտակված հակասությունների պատճառով․ Չինաստանն ու նրա մշակույթը «ավելի ամերիկյան» դարձնելու՝ ԱՄՆ-ի շարունակական փորձերը կարող են սաստկացնել երկրների միջև առևտրային պատերազմը և հանգեցնել լայնամասշտաբ առճակատման:
Փորձագետն ընդգծել է, որ եթե նույնիսկ դա տեղի չունենա, «աղետներնանխուսափելի են, ինչպես ցույց է տվել անցած 500 տարվա պրակտիկան»։
Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ Չինաստանի հետ 2018 թվականից շարունակվող առևտրային պատերազմն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում առնվազն 300 հազար աշխատատեղի կորստի և ամերիկյան ընկերությունների ընդհանուր կապիտալացման նվազման 1,7 տրիլիոն դոլարով։