|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանն այսօր՝ մայիսի 25–ին, դիակ է հայտնաբերվել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։
«2021թ. մայիսի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված փողոցում, մտել է մշակույթի տան հանդերձարան եւ իր մոտ գտնվող հաշվեցուցակային զենքի փողը ուղղելով դեպի բերանի խոռոչը՝ կրակոց է արձակել, որի հետեւանքով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: