| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2021 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա:
Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ, որի փամփշտանոցում եղել է մեկ չկրակված փամփուշտ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համալիր դատաքիմիական և դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: