|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի անվտանգության և հետախուզական ուժերը երեքշաբթի բերման են ենթարկել 19 մարդու, որոնք կասկածվում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում լրտեսության մեջ՝ հօգուտ Գյուլենական շարժման՝ արգելված խմբավորում, որին Անկարան մեղադրում է 2016-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ. հայտնում է Oda TV-ն։
Անվտանգության և հետախուզական ուժերը գործողություններ էին իրականացրել ամբողջ երկրով մեկ՝ ձերբակալելով կասկածյալներին հինգ տարբեր նահանգներում՝ 26 անձանց ձերբակալման հրաման ստանալուց հետո:
Կասկածյալներից 19-ը Turkish Aerospace Industries-ի (TAI) նախկին աշխատակիցներ են, իսկ ևս չորսը աշխատում էին Թուրքիայի ամենամեծ պաշտպանական ընկերությունում՝ Aselsan-ում: Մյուս կասկածյալները պետության կողմից վերահսկվող կազմակերպությունների, այդ թվում՝ Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտական խորհրդի (TÜBITAK), հրթիռներ արտադրող Roketsan-ի և Havelsan ռազմական ծրագրային ապահովման ընկերության նախկին աշխատակիցներ էին:
Պաշտպանության հաստատությունների նախկին աշխատակիցները մեղադրվում են Գյուլենի շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ֆիքսված հեռախոսակապի միջոցով հաղորդակցվելու մեջ. հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) կողմից համակարգված հետաքննությունը: