կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 13:12
Քաղաքական

''Շակալներն'' ու լրատվամիջոցները

''Շակալներն'' ու լրատվամիջոցները

«Չորրորդ իշխանություն» թերթը գրել է. ««Հրապարակ» օրաթերթի լրագրող Կարմեն Դավթյանը ստել է, երբ իր հրապարակման շրջանակներում նշել է, թե «Չորրորդ իշխանության» լրագրողն է առաջարկել Մանվել Բադեյանի անվան կողքին նշված տեքստում ավելացնել նաև ԱԺ նախագահի անուն-ազգանունը և էթիկայի հանձնաժողովին դիմել լրագրողներին վիրավորանքներ հասցրած երկու անձանց՝ Մանվել Բադեյանի և Հովիկ Աբրահամյանի մասով:

 

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «ՉԻ»-ի լրագրողները չեն մասնակցել որևէ ստորագրահավաքի և «իմիտացիոն» գործընթացներ նախաձեռնություն չեն ցուցաբերել: «ՉԻ»-ն մշտապես թերթի և իր լրագրողների իրավունքները պաշտպանել է՝ ապավինելով իր բազմահազար ընթերցողների բանակին, ու երբեք էլ ակնկալիքներ չի ունեցել էթիկաների հանձնախմբերից ու պատվերի շրջանակներում թուղթ սևացնող անձանցից, որոնց առաքելությունը դաշտում սկսվում և ավարտվում է սրա-նրա պատվերը ձևակերպելով ու մանր խուժանություններ հրահրելով: Զգուշացնում ենք, որ թերթի անունն ու «ՉԻ» լրագրողների անվան անհարկի շահարկումը անցանկալի իրավիճակների մեջ կարող է դնել դրա հեղինակներին: Ինչ վերաբերում է վերոնշյալ երկու պաշտոնատար անձանց հայտարարություններին, ապա թերթը դրանց արձագանքել է լրագրողական էթիկայի և հասարակությանը բարեխիղճ լրագրության մատուցելու շրջանակներում»: