Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Իրանը կկնքի համաձայնագիր ԱՄՆ միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե կատարվի հիմնարար պայմանը, այն է՝ Վաշինգտոնը հրաժարվի ճնշում և ուժ կիրառելուց, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ISNA-ն։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանը չի ենթարկվի Միացյալ Նահանգների ճնշմանը։ Թեհրանը նաև խոստացել է չդադարեցնել ուրանի հարստացումը, չնայած որ պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից։ Նա ընդգծել է նաև, որ Իսլամական Հանրապետությունը ոչ մի պարագայում չի ենթարկվի ուժի կիրառմանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նույնիսկ, եթե Իրանը համաձայնության գա Միացյալ Նահանգների հետ, Թեհրանը չի դադարեցնի ուրանի հարստացումը։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ապա նման համաձայնագիրը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության, որպեսզի հասնենք այնպիսի լուծման, որն ընդմիշտ կապահովի այդ արդյունքը։ Սակայն ուրանի հարստացումն Իրանում կշարունակվի ինչպես համաձայնության հասնելու դեպքում, այնպես էլ առանց դրա», - Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները գլխավորում էին Աբբաս Արաղչին և Սթիվ Ուիթքոֆը։ Դրանից հետո Իրանի արտգործնախարարը հայտնել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության և այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։