կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 12:30
Աշխարհ

Սիրիան նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման պայմանը

Սիրիան նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման պայմանը

Դամասկոսն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի, սակայն դրա համար թուրքական իշխանությունները պետք է դադարեցնեն Սիրիայում ահաբեկիչներին աջակցելն ու դուրս բերեն զորքը երկրի տարածքից։ Այդ մասին РИА Новости-ին ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը։

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները խզվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «քաղաքական հավակնությունների, կայսրության մասին երազանքի» պատճառով։

«Նա չի մտածում Սիրիայում զինված խմբավորումներին աջակցելու հետևանքների մասին։ Նա ոչնչացրեց հարևան պետությունը, և Թուրքիայի կողմից Աֆրինի օկուպացումը դրա վառ օրինակն է»,- ասել է Միկդադը։