Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի կողմից միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը որակել Է «հարաբերություններում վստահության վերականգնման նախապայման»:
«Մենք բացեիբաց հայտարարում ենք հավատարմությունը մեր արժեքներին՝ իրավունքի գերակայությանը, դեմոկրատիային, մարդու եւ աշխարհակարգի իրավունքներին, որի դեպքում գործում են կանոններ, այլ ոչ թե ուժեղագույնի իրավունքը: Մենք համոզված ենք, որ դրանք ամենալավ նախապայմաններն են ստեղծում խաղաղ գոյակցության համար: Ռուսաստանը պետք Է որոշի, թե ինչպիսի փոխհարաբերություններ Է ինքը ցանկանում ունենալ մեզ եւ Եվրոպայում իր արեւմտյան հարեւանների հետ եւ ինչպիսի համընդհանուր մոդել Է ցանկանում իր համար: Ակներեւ Է, որ Ռուսաստանն իր գործողություններով ինքը կարող Է որոշել այդ փոխհարաբերությունները: Միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը՝ լինի Ուկրաինայում, լինի Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համաձայն, վստահության վերականգնման նախապայման են»,- հայտարարել Է Մաասը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՌԴ-ի եւ ԳԴՀ-ի հարաբերությունների դինամիկայի վերականգնում մինչեւ 90-ական-2000-ական թվականների սկզբի մակարդակը:
ՌԴ-ի եւ արեւմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել Է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, Ռուսաստանին մեղադրելով միջամտության մեջ, նրա նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել: Մոսկվան ձեռնարկել Է պատասխան միջոցներ եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ Է: