|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 20-ին «Հրապարակ TV» առցանց հեռուստաալիքի հյուրն էր սոցիոլոգ, իրանագետ Սարգիս Մկրտչյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա հանգրվանի առանձնահատկություններին, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված՝ ԻԻՀ դիրքորոշումներին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնց համադրությունը Հայաստանին ու Իրանին դարձնում են բնական դաշնակիցներ: Խոսելով վերջին երեք տարիներին ԻԻՀ նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Սարգիս Մկրտչյանն այն գնահատել է շատ սխալ և թույլ:
«Մենք, ըստ երևույթին, չենք գիտակցում մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ՀՀ գործող իշխանությունները, հավանաբար, չեն ըմբռնում, թե որտեղ ենք գտնվում մենք, և բոլորովին սխալ կուրս են վարել, բոլորովին սխալ քաղաքականություն: Իրենք ամբողջ հույսը դրել են Ադրբեջանի հետ լեզու գտնելու, Թուրքիային սիրաբանելու վրա, մինչդեռ հայության համար պետք է հստակից էլ հստակ լինի, որ մեր ամենավստահելի հարևանը Իրանն է, ինչը մենք տեսել ենք անցած 30 տարիների ընթացքում, երկու երկրների և ժողովուրդների հազարամյակների պատմության ընթացքում»:
Սարգիս Մկրտչյանը խոսել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում պանթյուրքիստական շարժումների և այդ շարժումների կողմից պանթյուրքիստական գաղափարախոսության տարածման փորձերի մասին, որոնք սպառնալիք են ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի համար:
Հաղորդման ավարտին Սարգիս Մկրտչյանը հույս է հայտնել, որ Իրանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանեն առավել արմատական և ազգային անվտանգության հարցերում առավել պինդ դիրքորոշում ունեցող ուժերը, ինչը միանշանակ բխում է Հայաստանի շահերից:
Մանրամասները՝ տեսանյութում: