կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 20:52
Տնտեսական

Կառավարության կողմից համաճարակի տարածմանն ու կառավարմանը «մատների արանքով» նայելը բերեց խնդրահարույց իրավիճակի. տնտեսագետ

Կառավարության կողմից համաճարակի տարածմանն ու կառավարմանը «մատների արանքով» նայելը բերեց խնդրահարույց իրավիճակի. տնտեսագետ

Աջակցությունը պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին: Կորուստները միանգամյա չէին, որ աջակցությունը միանվագ էր տրվում: Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիներին ու տնտեսվարող սուբյեկտներին տրվող աջակցությունը պետք է կրեր պարբերական բնույթ, որովհետև ծախսերը միանվագ չեն, ու քաղաքացիներն իրենց նվազագույն ծախսերը շարունակում են կատարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը`անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում Կառավարության կողմից քաղաքացիներին ու տնտեսավարող սուբյեկտներին տրվող աջակցություններին:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Կառավարության կողմից համաճարակի տարածմանն ու կառավարմանը «մատների արանքով» նայելը բերեց խնդրահարույց իրավիճակի:

Ավետիսյանը նշեց՝ համավարակի տարածման սկզբնական փուլում ՀՅԴ-ն հանդես եկավ առաջարկությունների մեծ փաթեթով, որոնց բուն էությունն այն էր, որ պետք է ամբողջ ռեսուրսը դրվի կանխարգելման վրա, իսկ դա ենթադրում էր, որ հենց այդ փուլում պետք է լինեին համատարած կոշտ սահմանափակումներ, ինչը հնարավոր կդարձեր լոկալ օջախների կառավարումն ու վերացումը:

«Կանխարգելումը կյանքի կոչելու համար պետությունը պետք է կարողանար լիարժեք փոխհատուցել հանրության տարբեր շերտերի կողմից կրած վնասները: Դրանք ենթադրում էին ծախսեր, ինտենսիվ վերահսկողություն: Կլինեին վնասներ, որոշ աշխատողներ եկամուտներ կկորցնեին, պետությունն էլ լրացուցիչ ծախսեր կաներ, բայց կլիներ արդյունք, օրինակ՝ Վրաստանի նման, որը հենց այդ ձևով առաջ գնաց»,-ասաց նա՝ նշելով, թե այս փուլում արդեն շատ բարդ է լինելու գտնել համարժեք լուծումներ, որովհետև խնդիրները համատարած են դարձել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: