Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ա՛յ մարդ, դաշնակցական ավանդության մեջ մարդը իր ողջության չեն գովերգեր, սա հետմահու, ես ողջ եմ տակավին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ արխիվների գլխավոր հետազոտող, խմբագիր Երվանդ Փամբուկյանը իր հրատարակած՝ «Նյութեր Հ․Յ․ Դաշնակցության պատմության համար․ 13-րդ հատոր», «Նիկոլ Դուման․ նամականի» և «Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները» գրքերի շնորհանդեսի ժամանակ՝ անդրադառնալով իրեն ուղղված գովեստի խոսքերին։
Մի քիչ շփոթած եմ, ասաց նա, անհանգիստ եմ այն բոլոր գովասանքներից, որոնք ուղղված են նվաստիս նկատմամբ։
«Կներեք բոլորդ, ես այս կամ այն չափով Դաշնակցության ավանդությունը պահող, պահպանողն եմ եղած, և ինձ համար մի քիչ խորթ է այս շռայլանքները, գովասանքները»,-նշեց Երվանդ Փամբուկյանը։
Նա ասաց, որ նշված գրքերը իր վերջին հրատարակություններն են, ինքը ֆիզիկապես այլևս ի վիճակի չէ ամեն տարի գնալ տարբեր արխիվներ ուսումնասիրելու, կամ ՀՅԴ արխիվի կենտրոնում ծանր արկղերը վեր ու վար անել։
«Վստահ եմ, շատ ավելի մեծ արժանավարությամբ այդ գործը կկատարե Խաչատուր Ստեփանյանը։ Այս գործը Հրաչ Տասնապետյանով է սկսված, ինձնով շարունակված, պիտի շարունակվի այսուհետև Խաչատուր Ստեփանյանով»,-ասաց նա։
Երվանդ Փամբուկյանը նշեց, որ բախտավորություն է ունեցել ՀՅԴ Բոստոնի կենտրոնական արխիվներում երևան հանել այնպիսի փաստաթղթեր, որոնք մինչև հիմա պեղված չէին։
«Կան բազմաթիվ սևագրություն մատյաններ, որոնք մինչև հազար էջանոց մատյաններ են․ բացում ես՝ ժողովական նիստերի օրակարգ, ժամադրություն Ժնևում տարբեր անձնավորությունների հետ՝ հայ կամ օտար, որոնք անմիջական շատ բան չեն ասում․․․ բայց այդ սևագրությունների մատյանների մեջ գտնում ես և այնպիսիները, որոնք ապշեցնում են․ գաղտնի թանաքով գրվելիք նամակների բնօրինակները, և ձեռամբ Քրիստափոր Միքայելյանի, Ռոստոմի, Սիմոն Զավարյանի, Վռամյանի, Ակնունիի, նաև բոլոր նրանց, ովքեր Ժնևում են գտնվել, նրանց ձեռագրով նամակների բնօրինակները, որոնք սահմանված էին արտագրվելու և ուղարկվելու իրենց հասցեներով։ Հազարավոր այս տեսակի նամակներ, որոնք պատմական, քաղաքական հսկայական կարևորություն ունեն։ Նրանց միջից եմ ջոկել Քրիստափոր Միքայելյանի նամակների մեծ մասը այն տարիներին, երբ Թիֆլիսի ՀՅԴ ժողովից հետո անցավ Եվրոպա և իր գործունեությունն այնտեղ շարունակեց»,-պատմեց Երվանդ Փամբուկյանը։
Նիկոլ Դումանի՝ մեր մեծագույն հայդուկապետի, որը նույնիսկ Անդրանիկի ուսուցիչն էր, նամակների մասին հրատարակիչն ասաց՝ շատ ժլատ մարդ էր։
«Նիկոլ Դումանը ժլատ մարդ էր՝ իր գործերի մասին երբեք չէր խոսում, ուրիշների գործերի մասին էր գրում։ Խանասորի արշավանք է կազմակերպել, և այդ Խանասորի արշավանքի մասին երբեք չէր խոսում։ Պարսկաթրքական սահմանի վրա գտնվող թրքական «մազրիկ» ցեղը, որ մեծ խոչընդոտ էր Երկիր մտնելու, հայկական գյուղերը փչացնող «մազրիկ» ցեղը պետք էր պատժել, և նա այդ գործը համառորեն հետապնդեց հակառակ ընդդիմադիրների»,-պատմեց Երվանդ Փամբուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․