Ռուսաստանում վրացական համայնքի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրանքով` վերականգնել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Նամակում ասվում է, որ որոշակի ուժեր հետաքրքրված են Վրաստանում իրավիճակի ապակայունացմամբ և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ:
«Վրացական համայնքը տագնապով է հետևում փոխադարձ մեղադրանքներին, չէ որ վերջին 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ ամենածանր հետևանքները կրում է հասարակ ժողովուրդը , այլ ոչ թե քաղաքական գործիչները: Մտահոգությունները անհիմն չէին. Թբիլիսիում գործի դրված սադրանքներին Ռուսաստանը պատասխանեց ավիահաղորդակցման դադարեցմամբ»,- ասված է նամակում: