Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռուսական բանակը ուժեր է տեղափոխել Սիրիայի ամենաթեժ կետը: Ռազմական ոստիկանությունը ժամանել է Այն Իսա՝ կայունացնելու իրավիճակը քրդական Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի և պրոթուրքական ուժերի միջև։
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը կքննարկեն երկրների առաջնորդների հանդիպումների օրակարգը 2021 թ., Սիրիայի և Լիբիայի խնդիրը, Ղարաբաղը և մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը, Հայաստան-Ադրբեջան սահմանի անվտանգությունը, Կենտրոնական Ասիան, Ուկրաինան և Սևծովյան տարածաշրջանը, «Թուրքական հոսք»-ի շահագործումը և Աքույու ԱԷԿ-ի կառուցումը:
Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի Պպաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուր, նշում է, որ Անկարան կօգտագործի երեքշաբթի կայանալիք հանդիպումը`պահանջելու քրդական YPG-ին՝ դուրս գալ Այն Իսայից: «YPG-ն անպայման պետք է հեռանա Այն Իսայից, և պատրաստակամություն կա անել ամեն հնարավոր բան դրա համար»,- ասել է աղբյուրը:
Yeni Şafak-ը պնդում է, որ YPG-ն արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանից աջակցություն է խնդրում, բայց Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել YPG-ին դուրս մղելու համար: