|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
«Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,- նշված է ՊՆ տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները տարածել էին տեսանյութ՝ ինչպես են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ քաշքշելով իրենց դիրքրի մոտից հեռացնում հայ զինծառայողին։
Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մայիսի 17–ին վիճաբանություն է եղել:
Տես նաև՝ Տարածված ամոթալի տեսագրությունը հերթական ապտակն է հայ հասարակությանը. Աննա Գրիգորյան: