Այսօր առավոտյան Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ն մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայի տակ գտնվող տարածքում և կալանավորվել:
Արցախի ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ այս պահին բանակցություններ են ընթանում մեր քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ:
Այս և նախորդիվ նմանատիպ այլ դեպքերը տեղի չէին ունենա, եթե պատերազմից հետո այս մեկ տարվա ընթացքում թշնամու հետ մեր շփման գիծի ամբողջ երկայնքով, առնվազն ամենավտանգավոր հատվածներում առաջնագծի ամրաշինական աշխատանքներ տարված լինեին, շփման գիծը հսկվեր, և ապահովված լիներ մեր քաղաքացիների անվտանգությունը:
Արցախում այս պահին թիվ մեկ խնդիրը տներ կառուցելը չէ, այլ առաջնագծի անվտանգության ապահովումը: Քանի մեր քաղաքացիները պահպանվող ու պաշտպանվող առաջնագծի բացակայության պատճառով շարունակում են մոլորվել ու գերի ընկնել թշնամուն, ավազի վրա կառուցված էդ փայտե տները ոչ ոքի էլ պետք չեն: