Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ իջեւանցու և նրա էշի ակցիան Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տարել, հրահանգել է պատժել ԱԺ-ի տարածքը հսկող ոստիկաններին, ՊՊԾ ծառայողներին եւ էշին «բերման ենթարկած»՝ քաղաքապետարանի աշխատակիցներին։
Հիշեցնենք՝ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում էր վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստին, Իջեւանի մի բնակիչ, իջեւանցիների խնդրանքով, էշով եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ եւ սպասում էր Փաշինյանին: Քաղաքացին ասաց, որ Իջեւանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել Արցախը՝ իջեւանցին սպասում էր Փաշինյանին ԱԺ-ի մոտ, որ նրան, էշին թարս նստեցրած, տանի Իջեւան:
Զավեշտն այն է, որ ամոթն ու արժանապատվությունը կորցրած Փաշինյանին թվում է, թե իրեն վահան հանդիսացող ոստիկանները հիմա էլ պիտի «փրկեն» պատվազրկվելուց ու անարգվելուց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ, դավաճան։