կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 10:28
Քաղաքական

Իլհամ անունով էշը կամ Սևադայի անասնաֆերման

Դավաճանին էշին թարս նստեցնելու պապական ադաթը մայիսի 10-ին խորհրդարանի մոտ էր բերել իջևանցի Սևադային:

Հիշում եք՝ 35-ամյա տղամարդը Նիկոլ Փաշինյանի ծննդավայրից էշի հետ եկել էր մայրաքաղաք ու Ազգային ժողովի դարպասների մոտ «Նիկո՜լ, այ Նիկո՜լ» էր կանչում, մինչև վրա հասան ոստիկանները ու բերման ենթարկեցին էշատիրոջը: Հետո ոստիկանությունը տարածեց տեսանյութ... Իրավապահները պնդում են, թե մարդն այնքան միամիտ է, որ էքսցենտրիկ ակցիայի համար փողոց է դուրս եկել՝ գրպանում դեղնականաչավուն զանգված՝ հատուկ բերման ենթարկվելու համար:

Դեպքից հետո նրա իշուկին փորձել են փախցնել, իրավապահներն էլ տուն են մտել՝ թմրանյութ փնտրելու: Բայց քաղաքական ճնշումները չեն կոտրում իշուկի ու նրա տերերի հեղափոխական համառությունը: Սևադան խոստանում է՝ ակցիաներ էլի են լինելու, չի հանդուրժելու, որ մարդիկ նախրի մեջ էշի ճակատը պաչեն: