Էշով Նիկոլ Փաշինյանի հետեւից Երեւան եկած նրա համերկրացի Սեւադա Ղուկասյանի տանը այս պահին խուզարկություն են կատարում, ոստիկանները Ղուկասյանի տանը թմրանյութ են փնտրում։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Իջևանի բնակիչը, մի խումբ իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը:
Ազգային ժողովի բակից Սևադա Ղուկասյանին բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ փորձել էին նրա գրպանում «հայտնաբերել» ինչ-որ դեղնականաչավուն զանգված։ Չկարողանալով տեղում «գործ կարել»՝ դավաճան իշխանության կամակատար ոստիկանները, փաստորեն, փորձում են «թմրանյութ»օպերացիան իրականացնել իջևանցու տանը։