|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քանի որ արդեն պարզ է` երկիրը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այո՛, ես ևս որոշել եմ շարունակել իմ քաղաքական ուղին, և այն շարունակելու եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Նա միանում է, որովհետև, իր համոզմամբ, այդ կուսակցությունը ստեղծվել է՝ հիմքում ունենալով Սյունիքը, և ստեղծվել է անհրաժեշտաբար։
«Գործող իշխանությունն աչքաթող է արել Սյունիքը, և այս կուսակցությունը ստեղծվել է հենց Սյունիքում, և նրա կորիզը Սյունիքի համայնքապետերն են։ Եվ այս կուսակցությունը նպատակ ունի վերածնելով Սյունիքը տարածվել ողջ Հայաստանով։ Ես կարծում եմ՝ լավ աշխատանքի արդյունքում մենք մեծ շանսեր կունենանք»,- ասաց նա։
Աննա Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ կուսակցությունը տարածվելու է նաև մյուս մարզերում, ունենալու է իր աջակիցները։
«Ստեղծվել է կուսակցություն, որի հիմքում Սյունիքի համայնքները շենացրած մարդիկ են։ Ի վերջո, ես ինձ ամուր եմ զգում մի կուսակցությունում, որտեղ մարդիկ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլ նաև պատերազմի ընթացքում են ցույց տվել՝ ինչքան են սիրում իրենց երկիրը։ Մարդիկ մասնակցել են պատերազմի, վիրավորվել են։ Կարծում եմ, որ այս կուսակցությունը Սյունիքում ունի աջակցություն, բայց այդ աջակցության սահմանները տարածվելու են նաև մյուս մարզերում»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․