|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի պետական հեռուստաալիք TRT-ն խտրականություն է դրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար քարոզչություն իրականացնող կուսակցությունների միջև:
Ըստ Demokrathaber-ի՝ վերջին 25 օրերի ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության համար նախագահ Էրդողանի ելույթներին տրամադրվել է 138, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ 238, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը՝ 21, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ ընդամենը 6 ժամ:
Հիշեցնենք, որ նույն պատճառով դժգոհության ալիք էր բարձրացել նաև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: