Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
Քուանշվողից դեպի Նիկոլի կամակատար Գլխավոր դատախազին
Գլխավոր դատախազի պաշտոնը ծանրաբեռնած Արթուր Դավթյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «Փաշինյանը Սյունիքում ընդամենը կիսվել է իրավապահների հետ, ոչ՝ հրահանգել վերջիններիս»։
Անկեղծ ասած՝ չէի անդրադառնա սույն պարոնի գեղարվեստական մոտիվներով բալլադին, եթե չմտաբերեի 2017 թվականի ԱԺ արտահերթ նիստը, երբ քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվությունը, և այն ժամանակվա «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթը չսկսեր «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ» նախադասությամբ (հղումը՝ մեկնաբանության մեջ)։
Քուանշվողից դեպի Նիկոլի կամակատար Գլխավոր դատախազի «փառահեղ» ուղին մեկ անգամ չէ, որ արժևորվել է արդարադատության շահի իսպառ բացակայությամբ աչքի ընկնող հավատարմության դիֆերամբներով, բայց այս դեպքում երկար խոսելու ու ոչինչ չասելու նուրբ արվեստին, նրա դեպքում արդեն՝ արհեստին տիրապետելը փակուղի տանող սովորություն է։
Խորհուրդս Ձեզ, պարոն գլխավոր դատախազ, ևս մեկ անգամ դիտեք մեկնաբանության տեսանյութը և ընթերցեք «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը։